Ռեալը ոչ մի շանս չտվեց Գրանադային (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալն» առաջին հաղթանակը տարավ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 3-րդ տուրում սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասնելով «Գրանադայի» նկատմամբ:

Հանդիպման 26-րդ րոպեին «արքայական» ակումբի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն սուր անկյան տակից կատարած հարվածով առաջ մղեց իր թիմին: 54-րդ րոպեին Կրիշտիանոն իր երկրորդ գնդակը խփեց այս խաղում` հաշիվը դարձնելով 2:0:

6 րոպե անց 2-րդ դեղին քարտն ստացավ ու խաղադաշտից հեռացվեց Բորխա Գոմեսը, իսկ 76-րդ րոպեին Գոնսալո Իգուաինը դրեց հանդիպման վերջակետը: «Ռեալը» վստահ հաղթանակ տարավ և վաստակած 4 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական: «Գրանադան» ընդամենը 1 միավոր ունի և զբաղեցնում է 18-րդ տեղը:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել