Բարսելոնան 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում նվազագույն հաշվով պարտության մատնեց «Վալենսիային» և վաստակած 9 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Հանդիպման 23-րդ րոպեին Ադրիանոն դարձավ շատ գեղեցիկ գոլի հեղինակ` առաջ մղելով կատալոնացիներին: «Բարսելոնայի» առավելությունն ամբողջ խաղի ընթացքում ակնհայտ էր:  Թեև ընդունած գոլից հետո «չղջիկները» բավականին հաջող էին պաշտպանվում, առջևի գծում նրանց մոտ ոչինչ չէր ստացվում: Միակ վտանգավոր պահը «Բարսելոնայի» դարպասի մոտ գրանցվեց 61-րդ րոպեին, երբ գնդակն անգամ հայտնվեց Վալդեսի դարպասում, բայց հանդիպման գլխավոր մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց:

Ինչևէ, «Բարսելոնան» 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և միակ թիմն է, որը դեռ միավոր չի կորցրել Իսպանիայի ընթացիկ առաջնությունում, իսկ «Վալենսիան» 2 միավորով ընթանում է 17-րդ տեղում:

http://www.dailymotion.com/video/xt837o_barcelona-1-0-valencia_sport