Արազ Օզբիլիս. Շատ հաճելի էր հաղթական գոլը խփելը

Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «Դինամոյի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Р-Спорт»-ի թղթակիցը զրուցել է «Կուբանի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի հետ:

Արազ, շնորհավոր, այսօր Դուք հանդիպման գլխավոր հերոսն եք:

-Չեմ կարծում, որ այդպես է, բայց այսօր լավ խաղ ստացվեց: Կարևորը` այն ավարտվեց մեր հաղթանակով: Առաջին խաղակեսն այնքան էլ լավ չդասավորվեց, բայց երկրորդում ավելի հաջող գործեցինք: Մեզ հաջողվեց խաղային դրվագն օգտագործել մեր օգտին:

Եվ Դուք դարձաք վճռորոշ գոլի հեղինակ:

-Շատ հաճելի էր այսօր հաղթական գոլ խփել: Բոլորն ինձ հարցնում են, թե այդ ինչպես ստացվեց: Իրականում, ոչ մի արտասովոր բան. ես ունեի տարածություն, ոչ ոք ինձ չէր խանգարում ու որոշեցի օգտվել այս առիթից, չհապաղեցի ու խփեցի: Գեղեցիկ գոլ ստացվեց: Բայց, անկեղծ, գլխավորը, որ այն հաղթական էր թիմի համար:

Մեկնաբանել