Մորնինգսթարը Ադրբեջանի ընդդիմության հետ շփման փորձ չունի. քաղաքագետ

Ռիչարդ Մորնինգսթարի՝ Ադրբեջանում ԱՄՆ  դեսպանի նշանակումը որևէ կերպ չի փոխի ԱՄՆ վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ: Այսպիսի տեսակետ է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ, Քաղաքական նորարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդողլուն: Նրա կարծիքով՝ դեսպանը  ԱՄՆ քաղաքական ուղեգծի ներկայացուցիչն է, և այդ ուղեգիծը Պետդեպը սահմանել է դեռ տարեսկզբին:

Ահմեդողլուն հիշատակել է ԱՄՆ պետքարտուղար Ուլիյամ Բերնսի՝ տարեսկզբին  Ադրբեջան կատարած այցը, որի ընթացքում վերջինս հայտարարել էր Վաշինգտոնի՝ Բաքվի նկատմամբ քաղաքականության չորս առաջնահերություններին մասին՝ անվտանգություն, կայունություն, էներգետիկա և տնտեսական կապեր:

Ըստ քաղաքագետի՝ Մորնինգսթարը Ադրբեջանի ընդդիմության հետ շփման փորձ չունի: «Իր այցերի ընթացքում նա պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես հանդիպել է միայն իշխանությունների ներկայացուցիչների հետ և ընդդիմության հետ շփումներ չի ունեցել», -ասել է Ահմեդօղլուն: