Սաուդյան Արաբիայում նկարահանված առաջին ֆիլմի ռեժիսորը կին է

Հայֆա ալ Մանսուռը Վենետիկի 69-րդ կինոփառատոնի պատմության մեջ կմնա որպես Սաուդյան Արաբիայում նկարահանված առաջին ֆիլմի ռեժիսոր։

«Վադջա» խորագրով ֆիլմը պատմում է երիտասարդ աղջկա մասին, որը երազում է գեղեցիկ կանաչ հեծանվի մասին։

Ֆիլմի պրեմիերայից հետո տված հարցազրույցում ալ Մանսուռը տեղեկացրել է, որ ցուցադրությունից առաջ ամենևին էլ չի հուզվել։

«Ես հպարտ եմ, որ Սաուդյան Արաբիայում նկարահանվել է երկարամետրաժ առաջին ֆիլմը։ Դա խոչընդոտներով լի, միաժամանակ՝ օգտակար փորձ էր։ Ժապավենը պատմում է մեր երկրի մասին»,- ասել է ալ Մանսուռը։

Ռեժիսորի խոսքով՝ նկարահանման ընթացքում իր հասցեին հաճախ են սպառնալիքներ հնչել։ Երբեմն նա նույնիսկ ստիպված էր դադարեցնել աշխատանքը և թաքնվել ծայրաստիճան պահպանողական իր հայրենակիցներից։

Մեկնաբանել