Հայտնի ֆուտբոլիստ Կախա Քալաձեն գլխավորել է «Վրացական երազանքի» համամասնական ցուցակը

Վրացի հայտնի ֆուտբոլիստ Կախա Քալաձեն գլխավորել է վրացի հայտնի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդած ընդդիմադիր «Վրացական երազանք»  դաշինքի համամասնական ցուցակը, հաղորդում է civil.ge-ն:

Ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են դաշինքի 6 կուսակցությունների ղեկավարները և մի շարք այլ գործիչներ: Ցուցակում, ընդհանուր առմամբ, ընդգրկված է  200 հոգի:
Քալաձեն, որը իտալական «Միլանի» կազմում երկու անգամ դարձել է Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր, քաղաքականության մեջ նոր դեմք է:

Իվանիշվիլին, ներկայացնելով համամասնական ցուցակը, հայտարարել է, որ Քալաձեի՝ այն գլխավորելը դեռ չի նշանակում, որ նա կլինի դաշինքի՝ խորհրդարանի խոսնակի թեկնածուն:

Քալաձեն առաջադրված է նաև մեծամասնական կարգով: