Քուրդ զինյալները ոչնչացրել են թուրք տասը զինվորի

Թուրքիայի հարավարևելյան շրջաններում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և Թուրքիայի անվտանգության ուժերի միջև բախումները շարունակվում են, հաղորդում է Anadolu-ն:

Երեկ երեկոյան Շըրնաքի Բեյթուշուբաթի շրջանում քուրդ զինյալները հարձակվել են թուրքական ռազմաբազների վրա և մի քանի ժամ տևած մարտում սպանել թուրք տասը զինվորի և ոստիկանի: Այս հարձակումից հետո թուրքական անվտանգության ուժերը հարձակման են անցել, որից հետո շրջանը վերածվել է իսկական ռազմադաշտի: Մարտերից հետո Շըրնաքի նահանգապետը հայտարարել է, թե թուրքական զինուժը չեզոքացրել է բազմաթիվ քուրդ մարտիկների: Բեյթուշուբաթի շրջանում, որը PKK-ի հենակետերից մեկն է, լարվածությունը պահպանվում է:

Մեկնաբանել