Ռուսաստան – Հայաստան, Հայաստան – Արգենտինա. Ստամբուլ 2012, թիմերի կազմերը

Ինչպես արդեն հայտնի է, այսօր Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կանցկացնի այս մրցաշարում որոշիչ հանդիպումներից մեկը։ Մեր շախմատիստները կմրցեն Ռուսաստանի հետ և հաղթանակի դեպքում մեդալների լուրջ հայտ կներկայացնեն՝ միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Քիչ առաջ հրապարակվել են թիմերի կազմերը։ Ի դեպ, մեր հավաքականն այսօր կարող է լավ նվեր մատուցել Գաբրիել Սարգսյանին, ով իր ծննդյան 29-րդ տարեդարձն է նշում:

Ռուսաստանվարկ.Հայաստանվարկ.0 : 0
Վլադիմիր Կրամնիկ2797Լևոն Արոնյան2816
Ալեքսանդր Գրիշչուկ2763Սերգեյ Մովսեսյան2698
Սերգեյ Կարյակին2785Վլադիմիր Հակոբյան2687
Դմիտրի Յակովենկո2722Գաբրիել Սարգսյան2693

Կանանց հավաքականը, որն այս պահին զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը, կմրցի Արգենտինայի հետ։

Հայաստանվարկ.Արգենտինավարկ.0 : 0
Էլինա Դանիելյան2476Կարոլինա Լուժան2368
Լիլիթ Մկրտչյան2454Մարիա դե լա Պլասաոլա2164
Լիլիթ Գալոյան2349Մարիա Ֆլորենսիա Ֆերնանդես2160
Մարիա Կուրսովա2338Այելեն Մարտինես2095