Ռուսաստան – Հայաստան, Հայաստան – Արգենտինա. Ստամբուլ 2012, թիմերի կազմերը

Ինչպես արդեն հայտնի է, այսօր Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կանցկացնի այս մրցաշարում որոշիչ հանդիպումներից մեկը։ Մեր շախմատիստները կմրցեն Ռուսաստանի հետ և հաղթանակի դեպքում մեդալների լուրջ հայտ կներկայացնեն՝ միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Քիչ առաջ հրապարակվել են թիմերի կազմերը։ Ի դեպ, մեր հավաքականն այսօր կարող է լավ նվեր մատուցել Գաբրիել Սարգսյանին, ով իր ծննդյան 29-րդ տարեդարձն է նշում:

 RussiaՌուսաստան վարկ. ArmeniaՀայաստան վարկ. 0 : 0
Վլադիմիր Կրամնիկ 2797 Լևոն Արոնյան 2816  
Ալեքսանդր Գրիշչուկ 2763 Սերգեյ Մովսեսյան 2698  
Սերգեյ Կարյակին 2785 Վլադիմիր Հակոբյան 2687  
Դմիտրի Յակովենկո 2722 Գաբրիել Սարգսյան 2693  

 

Կանանց հավաքականը, որն այս պահին զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը, կմրցի Արգենտինայի հետ։

 

ArmeniaՀայաստան վարկ. ArgentinaԱրգենտինա վարկ. 0 : 0
Էլինա Դանիելյան 2476 Կարոլինա Լուժան 2368  
Լիլիթ Մկրտչյան 2454 Մարիա դե լա Պլասաոլա 2164  
Լիլիթ Գալոյան 2349 Մարիա Ֆլորենսիա Ֆերնանդես 2160  
Մարիա Կուրսովա 2338 Այելեն Մարտինես 2095

Մարզական գործընկեր SportArmenia.com