Ադրբեջանի օմբուդսմենը Սաֆարովին «հաջողություններ» է մաղթել հետագա գործունեությունում

Ադրբեջանի մարդու իրավունքների լիազոր Էմիրա Սուլեյմանովան օգոստոսի 31-ին ընդունել է Հունգարիայից արտահանձնված և նույն օրը Ադրբեջանի նախագահի կողմից ներման արժանացած Ռամիլ Սաֆարովին։ 

Ինչպես այսօր հաղորդում է 1news.az-ը, հանդիպման ժամանակ Սուլեյմանովան շնորհավորել է Սաֆարովին և նրա հարազատներին, ասել, որ Սաֆարովի արտահանձնումը և ներումը ուրախությամբ են ընդունվել ադրբեջանցի ժողովրդի կողմից: Սուլեյմանովայի խոսքով՝ սա նախագահ Իլհամ Ալիևի մարդասիրության ևս մեկ վկայությունն է։

Ադրբեջանի օմբուդսմենը «հաջողություններ» է մաղթել Սաֆարովին հետագա գործունեությունում:

Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին կացնահարել էր Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին նա արտահանձնվել է Ադրբեջանին և ներման արժանացել այդ երկրի նախագահի կողմից: 

Նույն օրը Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: