Սաֆարովին ներում շնորհելը՝ նիհիլիզմի ցուցիչ. տեսակետ

Իլհամ Ալիևի համար ներկայում չափազանց կարևոր է հասարակական կարծիքը և բնակչության շրջանում նրա հերոսի կերպար ստեղծելը, քանի որ մեկ տարի անց նա վերընտրության խնդիր ունի: Հետևապես Ալիևին անհրաժեշտ է իմիտացիա ստեղծել,որ Ղարաբաղի հարցում նա վճռական է տրամադրված»: Այսպիսի տեսակետ է հայտնել ադրբեջանից քաղաքագետ Զարդուշատ Ալիզադեն «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում՝ մեկնաբանելով Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Բաքվին:

«Ղարաբաղի հարցում Ալիևը ոչինչ չի կարող անել, և այն արդեն 20 տարի է չի լուծվում: Ալիևին անհրաժեշտ էր որևէ քայլ ձեռնարկել: Ղարաբաղյան հարցը լուծելու փոխարեն ազատ է արձակվում Սաֆարովը, և բոլորը ցնծության մեջ են: Ամենասկզբից այս լուրը ադրբեջանական հասրաակությանը մատուցվել է որպես դրական. Սաֆարովը տղամարդկային քայլ է արել. նա սպանել է թշնամուն: Սաֆարովին միանգամից ներում շնորհելը Ադրբեջանում իշխանական և հասարակության շրջանում նիհիլիզմի ցուցիչ է», -ասել է քաղաքագետը:

Մեկնաբանել