Կհեռանա՞ Յուրա Մովսիսյանը Կրասնոդարից

Մովսիսյանը ԲԿՄԱ-ո՞ւմ: Այս մասին լուրերն արդեն նոր չեն, գրում է SovSport-ը: Նախորդ մրցաշրջանում կրասնոդարցիների լավագույն ռմբարկուն շարժել էր մի շարք ակումբների հետաքրքրությունը, ինչպիսիք են «Զենիթը» և հարևան «Կուբանը», սակայն ամենից շատ խոսվում էր ԲԿՄԱ-ի հետաքրքրության մասին: Բայց և այնպես, «Կրասնոդարին» հաջողվեց ազատվել բոլոր գնորդներից` առաջարկելով Յուրային ավելի շահավետ պայմանագիր:

Սակայն սկսվեց նոր մրցաշրջանը, Յուրան սկսեց միջինը մեկ խաղում մեկ գոլ խփել ու նրա նկատմամբ հետաքրքրությունը նոր թափ առավ: Իսկ հիմա կարծես ԲԿՄԱ-ն միակ ակումբն է, որը հետաքրքրվում է հայ հարձակվողով: Սակայն «Կրասնոդարում» այդ տեղեկությունը շարունակում են համառորեն հերքել:

«Ես չեմ կարող մեկնաբանել Մովսիսյանի հեռանալու մասին լուրերը: Այդ հարցը պետք է տալ ակումբի նախագահին կամ անձամբ Յուրային», –նշել է գլխավոր մարզիչ Սլավալյուբ Մուսլինը:

«Դա այն ինֆորմացիան չէ, որ ես կարող եմ կիսել հասարակության հետ: Մեր ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի շնորհիվ ես եղել ու մնում եմ «Կրասնոդարի» ֆուտբոլիստ: Ենթադրություններ անել հնարավոր տեղափոխության մասին, ըստ իս, նշանակում է չհարգել ակումբի ղեկավարությանն ու երկրպագուներին: Իսկ ես դա ամենից քիչն եմ ուզում», – մեկնաբանել է անձամբ Մովսիսյանը:

Միանգամայն տրամաբանական է, որ նման պայմաններում իրավիճակը չեն մեկնաբանում ԲԿՄԱ-ից: Բանակայինների գլխավոր մարզիչ Լոենիդ Սլուցկին այսպես էր արտահայտվել. «Մովսիսյանը լավ հարձակվող է, բայց ԲԿՄԱ-ն հետաքրքրված չէ նրանով»:

Մարզական գործընկեր SportArmenia.com