Բաթումիիում օլիմպիական մարզադաշտ կկառուցվի

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաթումիում դրել է օլիմպիական նոր մարզադաշտի շինարարության հիմքը: Այն պատարստ կլինի 1,5 տարի հետո և ակնկալվում է, որ կդառնա քաղաքի տեսարժան վայրերից մեկը, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:  

Մարզադաշտը նախատեսված է  35  հազ. հանդիսատեսի համար: Արարողության ժամանակ Սաակաշվիլին հույս է հայտնել, որ Վրաստանում կանցկացվեն Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններ, և այսպիսի մարզադաշտերի անհրաժեշտություն կլինի: Մարզադաշտի կառուցումը վստահված է ընկերությանը, որը ներկայում կառուցում է Բաթումիի տեխնիկական համալսարանի շենքը: