Հանցագործի հերոսացումը կնպաստի տարածաշրջանում լարվածության աճին. Բորդյուժա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարություն է տարածել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և այնտեղ ներում շնորհելու փաստի կապակցությամբ:

ՀԱՊԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Ադրբեջանի իշխանությունները որոշումը Հունգարիայի Հանրապետությունից արտահանձնված հայ սպայի մարդասպանին ներում շնորհելու վերաբերյալ հակասում է միջազգային իրավունքի նորմերին, կասկածի տակ է դնում հանցավորության հակազդեցության միջպետական համակարգի գործունակությունը:

Այդ քայլը, որն ակնհայտորեն արվել է քաղաքական որոշակի նպատակներից ելնելով, որևէ կերպ չի կարելի արդարացնել: Ավելին՝ հանցագործի հերոսացումը կնպաստի միայն տարածաշրջանում առանց այն էլ մեծ լարվածության աճին:

Համոզված եմ, որ միջազգային հանրությունը չի հապաղի կատարվածին օբյեկտիվ գնահատական տալ»:

Մեկնաբանել