Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը չի ծրագրում ներդրումներ կատարել Հունգարիայի արժեթղթերում և ֆինանսական այլ գործիքներում: Այս մասին ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է Trend-ը:
Ադրբեջանի կողմից Հունգարիայի արժեթղթերի ձեռքբերման մասին տեղեկությունները տարածվել են հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո:
Հիմանդրամը, ըստ գործակալության, անհրաժեշտ է համարել այս կապակցությամբ պարզաբանումներ է ներկայացնել:
Այսպես՝ հաղորդագրության համաձայն՝ 2012թ. հուլիսի 1-ին հիմնադրամի ակտիվները տարեսկզբի համեմատ ավելացել են 9,6%-ով ($29,8 մլրդ)` կազմելով $32,6 մլրդ:
Հիմնադրամը ստեղծվել է 1999թ., և ակտիվները այդ ժամանակ կազմել են $271 մլն:
Հիմնադրամի հիմնական նպատակը միջոցների կուտակումը և ակտիվների տեղաբաշխումն է արտերկրում՝ երկրի տնտեսության վրա բացասական ազդեցությունները նվազագույնի հասցնելու նպատակով: