Ռոնալդուն Պերեսին կհայտնի ՊՍԺ-ի առաջարկի մասին

Ինչպես գրում է Sports.ru-ն, հղում կատարելով A Bola-ին, Կրիշտիանո Ռոնալդուն երեկվա իր հայտարարությամբ հասկացրել է, որ դժգոհ է «Ռեալում» իր ստացած աշխատավարձից և կարող է տեղափոխվել ՊՍԺ։

Ներկայում Ռոնալդուն տարեկան ստանում է մոտ 10 մլն եվրո աշխատավարձ, ինչը մի փոքր ավելին է, քան Կակայի տարեկան աշխատավարձը։ Սպասվում է, որ շուտով կայանալու է նրա հանդիպումը Ֆլորենտինո Պերեսի հետ, որտեղ պորտուգալացին կբարձրացնի այս հարցը, ինչպես նաև կտեղեկացնի ՊՍԺ-ից ստացված առաջարկի մասին։

Մեկնաբանել