Հյուսիսային Իռլանդիայում կրկին անկարգություններ են

Բելֆաստի հյուսիսում նվազագույնը 26 ոստիկան տուժել է Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության կազմում պահպանելու կողմնակիցների՝ լոյալիստների հարձակման հետևանքով։ Երեք ոստիկան տեղափոխվել է հոսպիտալ, հաղորդում է Euronews-ը։

Անկարգությունները սկսվել են կաթոլիկ-հանրապետականների շքերթից հետո։ Բողոքական-լոյալիստները փորձել են խաթարել երթը։ Նրանց խոչընդոտել են ոստիկանները։ Արդյունքում ընդդիմադիր կողմերն իրենց զայրույթը ուղղել են ոստիկանների վրա և սկսել են նրանց վրա նետել քարեր ու շշեր։ Կատաղի ամբոխը ցրելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել։

1998թ․ ստորագրվեց Հյուսիսային Իռլանդիայում հակամարտության կարգավորման մասին Ավագ ուրբաթի համաձայնագիրը։ Սակայն իրադրությունը շջանում նախկինի պես շարունակում է լարված մնալ։

Մեկնաբանել