«Արմնյուզ»-ն ու «Ա1+»-ը կհամագործակցեն

«Արմնյուզ» և «Ա1+» հեռուստաընկերությունները կհամագործակցեն, որի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն վաղը՝ երկու հեռուստաընկերությունների ղեկավարներ Արտակ Ալեքսանյանի և Մեսրոպ Մովսիսյանի հրավիրած մամուլի ասուլիսին:

Այս մասին ասված է «Արմնյուզ» հեռուստաընկերության տարածած հաղորդագրությունում: