Սիրիայում այսօր մեկ հայ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել

Դամասկոսի Հայոց առաջնորդարանի տվյալների համաձայն՝ Սիրիայի մայրաքաղաքի քրիստոնեական Ջարամանա թաղամասում օգոստոսի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մեկ հայ` Լուսաբեր Յակուբյանը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, ևս երեք հայ վիրավորվել է:

Սիրիական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սեպտեմբերի 3-ին ականապատ մեքենա է պայթել Դամասկոսի Ջարամանա արվարձանում: Զոհերի թիվը 10-ն է:

Ինչպես հայտնի է, Ջարամանա արվարձանը բնակեցված է հիմնականում դրուզներով, ինչպես նաև այնտեղ ապրում է շուրջ 250 հայ ընտանիք:

Ընդդիմադիրների և կառավարական զորքերի միջև Սիրիայում սկսված բախումների հետևանքով զոհվել են մեկ տասնյակից ավելի հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ:

Մեկնաբանել