Հայաստան – Արգենտինա 3,5։0,5. Ստամբուլ 2012, կանայք

Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում ելույթն ավարտեց Հայաստանի կանանց հավաքականը։ Մեր շախմատիստուհիները տարան 3 հաղթանակ և մեկ պարտիա ավարտեցին ոչ-ոքի։

Վերջին միավորը վաստակեց Մարիա Կուրսովան, ով սևերով պարտության մատնեց Այելեն Մարտինեսին։ Մինչ այդ հաղթանակներ էին տոնել Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը, իսկ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի էր ավարտել իր պարտիան։ Հայաստան -Արգենտինա՝ 3,5։0,5։ Այս հաղթանակից հետո հայ շախմատիստուհիները զգալի կբարելավեն իրենց թիմի դիրքերը Օլիմպիադայի մրցաշարային աղյուսակում։ Այս տուրից առաջ Հայաստանի կանանց հավաքականը ընթանում էր 32-րդ հորիզոնականում։