Հայաստանը ոչ-ոքի է խաղում Ռուսաստանի հետ. Ստամբուլ 2012, տղամարդիկ

Քիչ առաջ Ստամբուլում Ռուսաստան – Հայաստան մրցավեճում ավարտվեց ևս մեկ պարտիա։ Սերգեյ Մովսեսյանը կարևոր միավոր վաստակեց Հայաստանի տղամարդկանց հավաքականի համար՝ հաշիվը դարձնելով 1.5։1.5։ Հայ շախմատիստը սպիտակներով առավելության հասավ Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ։

Տեղեկացնենք, որ մինչ այդ Լևոն Արոնյանը պարտվել էր Վլադիմիր Կրամնիկին, իսկ Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղացել Սերգեյ Կարյակինի հետ։ Մովսեսյանի միավորը կարող է որոշիչ լինել Օլիմպիադայի ոսկու համար պայքարում։

Անմիջապես ավարտվեց նաև Գաբրիել Սարգսյան – Դմիտրի Յակովենկո պարտիան. շախմատիստները սպասում էին երկրորդ Մովսեսյան – Գրիշչուկ հանդիպման ելքին՝ վերջնական հաշիվը գրանցելու համար՝ 2.0։2.0։