Կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Մայքլ Քլարք Դունկանը

Լոս Անջելեսի հիվանդանոցում 54 տարեկանում վախճանվել է ամերիկացի դերասան Մայքլ Քլարք Դունկանը, որը «Կանաչ մղոն» ֆիլմում մարմնավորել է Ջոն Քոֆիին, հաղորդում է Associated Press-ը:

Դերասանի ընկերուհու՝ Օմարոս Մենիգոլթի տեղեկացմամբ՝ Դունկանը հուլիսին սրտամկանի ինֆարկտ է տարել:

«Կանաչ մղոն» ֆիլմից բացի՝ Դունկանը հայտնի է իր դերերով «Արմագեդոն», «Կարիճների արքա», «Կապիկների մոլորակը», «Մեղքերի քաղաքը» կինոֆիլմերում, նա նաև հնչյունավորել է «Եղբայր արջուկ», «Քունգ-Ֆու Պանդա» մուլտֆիլմերն ու մի շարք համակարգչային խաղեր: