Բարսելոնան ցանկանում է «ցմահ» պայմանագիր առաջարկել Մեսսիին

AS-ի հաղորդմամբ` «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել Լիոնել Մեսսի հետ պայմանագրի ժամկետը: Հաղորդվում է, որ արգենտինացուն կառաջարկեն պայմանագիր ստորագրել «Բարսելոնի» հետ մինչև արգենտինացու կարիերայի ավարտը: Առաջիկայում «Բարսելոնան» պայմանագրի նոր տարբերակ կպատրաստի:

Հիշեցնենք, որ Մեսսին կատալոնական ակումբի կազմում հանդես է գալիս 2004 թվականից` մասնակցելով Իսպանիայի առաջնության 214 խաղի և դառնալով 169 գոլի հեղինակ:

 Մարզական գործընկեր SportArmenia.com