Standard&Poor’s-ը Ադրբեջանի բանկային համակարգի մասին զեկույց է հրապարակել

Standard&Poor’s միջազգային վարկանշային գործակալությունը Ադրբեջանի բանկային սեկտորի  և երկրի վարկունակության գնահատականի (BICRA) զեկույց է հրապարակել, հաղորդում է Trend-ը:

Ադրբեջանն ընդգրկվել է 8-րդ խմբում Արգենտինայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Նիգերիայի և Վրաստանի հետ միասին:

BICRA-ն ընդգրկում է վերլուծության երկու հիմնական ուղղություն՝տնտեսական և ճյուղային ռիսկերը, ըստ որոնց՝ Ադրբեջանը համապատասխանաբար ստացել է 7 և 8  գնահատականները:

Զեկույցի համաձայն՝ ռիսկի տնտեսական գնահատականը՝ 7-ը,  վկայում է, որ Ադրբեջանը «տնտեսական դիսբալանսի հարցում ցածր ռիսկերի է առերսևում»:  

 «Մենք Ադրբեջանի կառավարության քաղաքականությունը երկրի բանկերի նկատմամբ գնահատում ենք «որպես» աջակցող», -ասված է զեկույցում: