Գազաֆիկացման հերթեր Բաթումիում

Բաթումիում Ադրբեջանի պետական նավթային ընկերության ներկայացուցչության առջև բնակիչների հերթեր են կուտակվում, որոնք ցանկանում են գազաֆիակցնել իրենց բնակարանները, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: Բնակիչները հարկադրված են հերթում կանգնել առավոտյան ժամը 4-ից:

Բնակիչները որակյալ և ժամանակակից օգնություն ստանալու համար ընկերությունից պահանջում են ավելացնել պատվերներ ընդունող օպերատորների թիվը:

Գործող համակարգի համաձայն՝ գազաֆիկացման դիմումը դիտարկվում է 10 օրվա ընթացքում: Նույնքան ժամանակ անհրաժեշտ է նաև նախագծի կազմման և աշխատանքների սկսելու համար:

Ընկերությունում նշում են, որ բնակչությունը ձգտում է գազաֆիկացնել բնակարանները մինչև հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները, և մեծ պահանջարակը հանգեցրել է հերթերի գոյացմանը:

Մեկնաբանել