Ալժիրի նախագահը նոր վարչապետ է նշանակել

Ալժիրի նախագահ Աբդ ալ Ազիզ Բուտեֆլիկան իր կարգադրությամբ երեկ դադարեցրել է երկրի վարչապետ Ահմադ Ույահյայի լիազորությունները և նոր վարչապետ է նշանակել Աբդ ալ Մալիք Սելալին, որը մինչ այս զբաղեցնում էր երկրի ջրային ռեսուրսների նախարարի պաշտոնը, հաղորդում է AFP-ն։

Ահմադ Ույահյան Ալժիրի վարչապետն էր 2008թ․ հունիսից։

Reuters-ը նշում է, որ Ալժիրում վարչապետի փոփոխությունը երկրի կառավարությունում խոշոր վերադասավորումների սկիզբ է նշանակում։

Ինչպես հաղորդում է գործակալությունը, Սելալը վերջին տասը տարիներին գլխավորել է Ալժիրի տարբեր նախարարություններ, իսկ 2004թ․ նախագահական ընտրություններին ղեկավարել է ներկայիս նախագահ Աբդ ալ Ազիզ Բուտեֆլիկայի նախագահական արշավը։ Ըստ Reuters-ի՝ նրա հիմնակա խնդիրը պետք է դառնա Ալժիրում հաջորդ նախագահական ընտրությունների (որոնք ծրագրված են 2014թ․) կազմակերպումը։