Արազ Օզբիլիսը` Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Ռուսական Championat.com կայքն, ավանդույթի համաձայն, Պրեմիեր լիգայի հերթական տուրից հետո ներկայացրել է խորհրդանշական հավաքականի իր տարբերակն ու լավագույն գոլերը:

Կարելի էր ենթադրել, որ խորհրդանշական թիմում տեղ կզբաղեցնի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով, թեև քիչ ժամանակ անցկացրեց խաղադաշտում, բայց հենց նրա չափազանց գեղեցիկ գոլի շնորհիվ 7-րդ տուրում «Կուբանն» արտագնա հաղթանակ տարավ «Դինամոյի» նկատմամբ: Եվ հենց Արազի խփած գոլն էլ ճանաչվեց տուրի լավագույնը:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել