Ադրբեջանում նախագահի ընդդիմադիր թեկնածուների թիվն ավելանում է

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններից «Մուսավաթի» և Ադրբեջանի ազգային ճակատի կուսակացության միջև առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի առաջադրման շուրջ բանավեճը չի անհանգստացնում ինչպես մեզ, այնպես էլ հասարակությանը: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի մեկ այլ ընդդիմադիր կուսակցության՝ «Ումիդի» ղեկավար, Միլի մեջլիսի պատգամավոր Իղբալ Աղազադեն, հաղորդում է 1news.az-ը: Նրա կարծիքով՝ միասնական թեկնածուի հարցը իրականում երկրորդական է, և կարևորը ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է: Աղազադեն՝ մյուս կողմից՝ նշել է, որ ընդդիմության միասնական թեկնածու կարող է լինել նաև ինքը:

Ադրբեջանական ընդդիմության շրջանում խորը տարաձայնությունների պատճառ է դարձել «Մուսավաթի» ղեկավար Իսա Ղամբարի՝ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարությունը:

Մեկնաբանել