Ավստրալիան $20 մլն-ով կօժանդակի Հորդանանում սիրիացի փախստականներին

Ավստրալիան Հորդանանին $20 մլն կտրամադրի՝ սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար, հաղորդում է սիրիական Aksalser լրատվական կայքը:

Ավստրալիայի գլխավոր նահանգապետ Քուանթին Բրայսը սեպտեմբերի 2-ին Հորդանանում սիրիացի փախստականների Ալ Զաաթարի ճամբար այցելությունից հետո հայտարարել է դրամաշնորհի տրամադրման մասին՝ Հորդանանի կառավարության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տված բացատրությունները՝ փախստականների կեցության պայմանների մասին:

Ավելի վաղ Բրայսը հանդիպել էր Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդին և նրա հետ քննարկել սիրիական ճգնաժամն ու դրա ազդեցությունները Հորդանանի վրա, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում հաղորդագրություններ էին տարածվել Հորդանանում սիրիացի փախստականների կեցության վատ պայմանների, ինչպես նաև տեղացիների կողմից սիրիացի փախստական կանանց տրաֆիքինգի մեջ ներքաշելու մասին:

Մեկնաբանել