Ասադի նախկին զինակցի ունեցվածքը կալանքի տակ է

Սիրիայի ֆինանսների նախարարությունը կալանքի տակ է դրել երկու ամիս առաջ բանակից հեռացած և այժմ Ֆրանսիայում գտնվող գեներալ Մանաֆ Թլասի շարժական և անշարժ ամբողջ գույքը:

Նախարարության որոշման հիմքում Ահաբեկչության դեմ պայքարի՝ 2012թ. ընդունված օրենքի չորորդ հոդվածն է, ինչպես նաև փողերի լվացման մասին օրենքը: Վերջինս 10-15 տարի ազատազրկման պատիժ է սահմանում այն անձանց համար, որոնք մեղադրվում են ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման մեջ:

Նշենք, որ Մանաֆ Թլասը պաշտպանության նախկին նախարարի ավագ որդին է, որը մինչև վերջերս նախագահ Բաշար ալ Ասադի մտերիմ գործընկերն է: Նա վարչակարգից հեռանալուց մեկ շաբաթ անց Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութողլուին: