2020 թ. Օլիմպիական խաղերի անցկացման ամենահավանական թեկնածուն Տոկիոն է

Ավարտվեց Լոնդոնի Օլիմպիադան, և հաջորդ խաղերը կկայանան 2016թ. Ռիո դե Ժանեյրոյում: Իսկ ահա 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի անցկացման համար թեկնածուները դեռ շարունակում են պայքարել:

2020թ. Օլիմպիադան հյուրընկալող թեկնածու մայրաքաղաքների թիվը կրճատվել է մինչև երեքի` Տոկիո (Ճապոնիա), Ստամբուլ (Թուրքիա) և Մադրիդ (Իսպանիա): Վերջնական անցկացման վայրը հայտնի կդառնա 2013թ-ի սեպտեմբերի 7-ին:

Բուքմեյքերները ենթադրում են, որ ամենամեծ շանսերն ունի Տոկիոն, վերջինիս գործակիցը գնահատվել է 1,7, ապա գալիս է Մադրիդը` 3.5 գործակցով, և եռյակը եզրափակում է Ստամբուլը (4,5 գործակից):

Մարզական գործընկեր SportArmenia.com