Դրոգբայից հետո պատասխանատվությունը մեծ է. Ֆերնանդո Տորես

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը խոսել է իր առաջիկա պլանների մասին:

«Դիդյե Դրոգբան հեռացավ «Չելսիից», և այժմ ինձ վրա շատ ավելի մեծ պատասխանատվություն կա, բայց ես պատրաստ եմ դրան: Իմ առջև նոր նպատակներ եմ դրել: Ցանկանում եմ հնարավորինս շատ գոլեր խփել այս տարի` ավելի շատ, քան «Լիվերպուլում» անցկացրածս լավագույն մրցաշրջանում: Այս կազմով «Չելսին» շատ բանի է ընդունակ: Կարծում եմ` ակումբին հրաշալի ապագա է սպասվում»,- Տորեսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Մարզական գործընկեր SportArmenia.com