«Ոսկե հիմարները». Պորտուգալական մամուլի արձագանքը Հալկի ու Վիտցելի տրանսֆերներին (ֆոտոշարք)

Երեկ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» երկու սենսացիոն ձեռքբերումներ կատարեց՝ Պորտուգալիայից Ռուսաստան տեղափոխելով «Պորտուի» բրազիլացի հարձակվող Հալկին ու «Բենֆիկայի» բելգիացի կիսապաշտպան Աքսել Վիտցելին:

Ըստ ԶԼՄ-ների հաղորդման՝ երկու տրանսֆերները միասին ռուսներին արժեցավ մոտ 100 մլն եվրո: Այս տրանսֆերներից հետո պորտուգալական մամուլը սկսեց ծաղրական քննադատության ենթարկել ակումբներին, ինչի ապացույցն են թերթերի այսօրվա շապիկները:

A Bola

Ո՞վ կենթադրեր, որ Հալկն ու Վիտցելը արժեն նույնքան: 40 մլն Վիտցելի համար, 40 մլն էլ՝ Հալկի:

Վիտցել.«Նախագահն ամեն ինչ արեց ինձ ակումբում պահելու համար»:

Հալկ.«Սա լավ գործարք է  թե՛ իմ, թե՛ ակումբի համար»:

Հալկ.«Սա լավ գործարք է  թե՛ իմ, թե՛ ակումբի համար»:

Record

Մրցակիցները կորցնում են իրենց առաջատարներին: «Զենիթը» գնում է Հալկին ու Վիտցելին՝ Պորտուգալիայում թողնելով 100 մլն եվրո: Ճգնաժամը ստիպեց «Պորտուին» ու «Բենֆիկային» կատարել այս գործարքները: O Jogo: «Ոսկե հիմարներ»: Ընդամենը մեկ տարի առաջ Վիտցելն արժեր ընդամենը 7 մլն եվրո: Հալկը պայմանագիր կնքելու համար կստանա մոտ 10 մլն եվրո: «Զենիթը» 60 մլն ներդրեց ֆանտաստիկ գործարքի համար, որոնցից 40 մլն-ը բաժին կհասնի «Պորտուին»: Ռուսները վճարեցին ևս 40 մլն եվրո բելգիացի ադամանդի համար:

Diario de Noticias

Ռուսների շրջայցը Պորտուգալիայում նրանց արժեցավ 100 մլն եվրո: Նյութը՝ Sports.ru-ի: