Խորհրդարանական ընտրությունները՝ որոշիչ Վրաստանի համար. ԵՄ

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանի ժողովրդավարական զարգացման համար որոշիչ նշանակություն են ունելու և սահմանելու են երկրի՝ Եվրամիության հետ ապագա հարաբերությունների որակը, ասված է ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի և ԵՄ անվտանգության և արտաքին հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Վրաստանը ԵՄ կարևոր գործընկերներից է և ԵՄ-ն ձգտում է ներկայիս հարաբերությունների հետագա խորացմանը:

Վրաստանի խնդիրների շարքում եվրոպացի դիվանագետները նշել են ժողովրդավարության հետագա ամրապնդումը: Նրանք կառավարությանը և ընդդիմությանը կոչ են արել շարունակել խաղաղ, բարենպաստ և մրցակցային ընտրական միջավայրի ապահովումը:

«Մենք ընդգծում ենք ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության պատասխանատվությունը պատճաճ ընտրությունների և դրա լեգիտիմության ապահահովման հարցում», -ասված է հայտարարության մեջ:

Մեկնաբանել