Սիրիայում պարտադիր զինվորագրում են քրդերին

Երկուշաբթի երեկոյան Սիրիայի հյուսիսարևելյան Կամիշլի քրդաբնակ քաղաքի օդանավակայան են ժամանել սիրիական բանակի մոտ 1 հազ. հատուկ ջոկատայիններ, որոնք ձերբակալել են զորակոչից խուսափող տասնյակ երիտասարդների, հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը:

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ սիրիական բանակը քրդաբնակ շրջանների վերահսկումը խաղաղ պայմաններով հանձնել էր Քրդական աշխատավորական կուսակցության հետ սերտ կապեր ունեցող Քրդական դեմոկրատական միություն կուսակցությանը, ինչը վրդովեցրել էր Թուրքիայի իշխանություններին, հաղորդում են արաբական լրատվամիջոցները: