Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղում. Չինաստան – Հայաստան` 0.5:0.5

40-րդ Շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում է Չինաստանի հավաքականի հետ։ Թիմերի առաջատարներ Լևոն Արոնյանն ու Հաո Վանգն արդեն ավարտել են իրենց պարտիան։ Կողմերը 30-րդ քայլին համաձայնել են գրանցել ոչ-ոքի։ Արոնյանը խաղում էր սև ֆիգուրներով։

Հարևան խաղատախտակի վրա Սերգեյ Մովսեսյանը, ով խաղում է սպիտակ ֆիգուրներով, ուներ առավելություն, սակայն 16-րդ քայլի ժամանակ թույլ տվեց սխալ՝ զգալի թուլացնելով իր դիրքերը։ Վլադիմիր Հակոբյանի և Գաբրել Սարգսյանի պարտիաներում դիրքերը հավասար են: 

Մարզական գործընկեր SportArmenia.com