Մարիա Կուրսովան հաղթանակ է պարգևում Հայաստանի հավաքականին. Ստամբուլ 2012

Այսօր Հայաստանի կանանց հավաքականը Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում տոնեց հերթական հաղթանակը։ Մեր շախմատիստուհիները 2.5։1.5 հաշվով առավելության հասան իտալուհիների նկատմամբ։ Հաղթական միավորը մեր հավաքականին բերեց Մարիա Կուրսովան, ով սպիտակներով առավելության հասավ Մարիագրացիա դե Ռոսայի նկատմամբ։

Մյուս պարտիաներում հայ շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի էին խաղացել իրենց մրցակիցների հետ։ Երկրորդ անընմեջ հաղթանակից հետո Հայաստանի կանանց հավաքականը վաստակում է 10 միավոր և այսօր 7-րդ տուրի ավարտից հետո կարող է տեղ զբաղեցնել լավագույն 15-ի մեջ։

ItalyԻտալիա վարկ. 1.5-2.5 ArmeniaՀայաստան վարկ.
Ելենա Սեդինա 2338 0.5-0.5 Էլինա Դանիելյան 2476
Օլգա Զիմինա 2327 0.5-0.5 Լիլիթ Մկրտչյան 2454
Մարինա Բրունելո 2239 0.5-0.5 Լիլիթ Գալոյան 2349
Մարիագրացիա դե Ռոսա 2087 0-1 Մարիա Կուրսովա 2338

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել