«Հավասարակշռող» հայտարարություններն անպատժելիության մթնոլորտ են ձևավորում. Շ.Քոչարյան

 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդհանուր գնահատական է տվել Սաֆարովի ազատ արձակման ու ներման վերաբերյալ ստացվող հաղորդագրություններին ու հայտարարություններին:

ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք. «Պարոն Քոչարյան, ադրբեջանա-հունգարական գործարքի կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնում բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ: Ինչպե՞ս եք գնահատում դրանք» հարցին ի պատասխան Շավարշ Քոչարյանն ասել է. «Ողջունելի է միջազգային հանրության միահամուռ հասցեագրված բացասական գնահատականը այդ խայտառակ գործարքին, քանի որ կիսատ-պռատ և «հավասարակշռող» հայտարարություններ անողները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունների շարունակման և անպատժելիության մթնոլորտի ձևավորման համար»: