Կրիշտիանո Ռոնալդուի հայտարարությունն ու դրա հետևանքները

Marca-ն այսօր հրապարակել է մի հոդված, որտեղ բացահայտվում է, թե ինչու է դժգոհ «Ռեալի»աստղային հարձակվողԿրիշտիանո Ռոնալդուն: Այն թարգմանաբար ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Երբեք այդքան կարճ արտահայտությունը ավելի շատ աղմուկ չէր հանել, քան Կրիշտիանուի «Ես տխուր եմ» հայտարարությունը: Երբ պորտուգալացին իր տխրության մասին, նա պետք է որ գիտակցեր, որ իր խոսքերը մեծ արձագանք կունենան ակումբում, իսկ ամբողջ աշխարհում կսկսեն դրա մասին տարբեր բաներ գրել: Եվ հենց այդ պատճառով էլ նա արեց այդ հայտարարությունը:

Քիչ մարդիկ գիտեին, որ Ռոնալդուն շատ դժգոհ է ու ուր որ է կպոռթկա: Նույնիսկ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու նրա աջ ձեռք Խոսե Անխել Սանչեսը շոկային վիճակում հայտնվեցին, երբ շաբաթ օրը Պորտուգալիայի հավաքականի ավագը խնդրեց նրանց հետ հանդիպում ունենալ: Դա մի մարդու խոսքեր էին, ով ամեն ինչ արել էր խաղադաշտում, բայց հիմա արդեն էլ չէր կարող համբերել:

Ռոնալդուի դժգոհությունը փողի պատճառով չէ: Իհարկե, Ռոնալդուին դուր չի գալիս, որ վաստակում է 10 մլն եվրո՝ նույնքան, որքան վաստակում է Կական, ում արած գործն ու իրենը անհամեմատելի են:

Բայց Ռոնալդուն ավելի շատ մտահոված է հարգանքի, վերաբերմունքի ու ճանաչման մասին, քան թե բարելավված պայմանագրի: Խաղացողը չի զգում ակումբի, խաղընկերների ու երկրպագուների աջակցությունը: Ամեն դեպքում, նա ստանում է այն ոչ այնքան շատ, ինչքան ցանկանում է:

Նա հիասթափված է այն բանից հետո, երբ ակումբը արժանիորեն չաջակցեց իրեն ՈՒԵՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի շնորհման ժամանակ, հիասթափված է, քանի որ ակումբը չի անում այն ամենը, ինչ մյուս ակումբները անում են իրենց աստղերի համար: Նա նաև դժգոհ է թիմի ավագ ընտրելու կարգից, որը հիմնված է ֆուտբոլիստների՝ թիմում անցկացրած խաղերի քանակի վրա:

Տխուր աստղը նաև դժգոհ է, որ թիմը իրեն առաջնորդ չի համարում խաղադաշտում ու հանդերձարանում: Ռոնալդուն կարծում է, որ նրանք չեն գնահատում այն զոհողությունները, որ ինքն արել է թիմի համար:

«Սանտիագո Բեռնաբեուում» հավաքված երկրպագուներից էլ դժգոհ է նրա համար, որ վերջիններս անհրաժեշտ կերպով չեն աջակցում, իսկ գոլերի ժամանակ հարկ եղածի պես չեն տոնում դրանք:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել