Մակ-Քարտնին արժանացել է «Պատվո լեգեոն» շքանշանի

«Բիթլզ» քառյակի նախկին անդամ սըր Պոլ Մակ-Քարտնին արժանացել է «Պատվո լեգեոն» շքանշանի: Այն երաժշտին կհանձնի Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը սեպտեմբերի 8-ին տեղի ունենալիք հանդիսավոր արարողության ժամանակ:

«Պատվո լեգեոն» շքանշանը սահմանվել է 1802թ. Նապոլեոն Բոնապարտի կողմից: Այն ունի երեք աստիճան և տրվում է տարբեր բնագավառներում ունեցած հաջողությունների համար: Հատկանշական է, որ շքանշան ստացողն ինքը պետք է գնի այն ոսկերիչից՝ վճարելով 169-700 եվրո:

«Պատվո լեգեոնի» շքանշանին արժանացել են Լայզա Մինելին, Մայլզ Դեյվիսը, Մարտին Սկորսեզեն, Ջուան Ռոուլինգը, Քլինթ Իսթվուդը, Սթիվեն Սփիլբերգը, Էմիր Կուստուրիցան, Վլադիմիր Սպիվակովը և այլք:

Պոլ Մակ-Քարտնին այս տարի նշում է իր 70-ամյակը: Նա շարունակում է մնալ համաշխարհային երաժշտության մեջ ամենահաջողակ երաժիշտներից մեկը: 1997թ. Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդը շնորհել է Մակ-Քարտնիին Բրիտանական կայսրության ասպետի կոչում: