Ի՞նչ շահեր են ներկայացնում ԱՄՆ դիվանագետները Ադրբեջանում

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը այս երկրում իր դիվանագիտական առաքելությունը սկսել է Ադրբեջանի նախկին բռնապետ Հեյդար Ալիևի հսկայական արձանի առջև խոնարհումից, գրում է etiraz.com-ը։ Ալիևը Ադրբեջանում Ալիևների կոռուպցիոն դինաստիայի հիմնադիրն է, և հայր ու որդի Ալիևները երկիրը կառավարում են արդեն 20 տարի։ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան այս երկրում դիվանագիտական առաքելության ավարտից 6 ամիս անց մարդկանց նեղ շրջանակումէ, որոնք ողջունում են Իլհամ Ալիևին Թուրքիա կատարած այցի ընթացքում։ Սենատն արգելափակել է Բրայզայի դիվանագիտական առաքելությունը, քանի որ նա մեղադրվում էր Ադրբեջանի ներկայիս վարչակարգի հետ սերտ կապերի մեջ։ Բրայզան այնուհետ պաշտոն է ստացել Ադրբեջանի պետական նաթվային ընկերության հետ կապեր ունեցող թուրքական նավթային ընկերությունում։ 1990-ականներին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Սթենլի Էսկուդերոն ընդդիմության կողմից մեղադրվել է հօգուտ Ալիևի բռնպետության կանխակալ վերաբերմունքի մեջ։ Պաշտոնավարման ավարտից հետո նա մնացել է Ադրբեջանում՝ հիմնելով սեփական բիզնեսը, և ներկայում Ադրբեջանի քաղաքացի է։