ԵՊՀ-ն չի մասնակցի «Հարավային Կովկասը և հարևանները» գիտաժողովին

ԵՊՀ-ն հրաժարվել է մասնակցել «Հարավային Կովկասը և հարևանները» ծրագրի շրջանակում իրականացվող 2012թ. սեպտեմբերի 7-10-ը կայանալիք գիտաժողովին, հաղորդում են համալսարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու փաստի կապակցությամբ Երևանի պետական համալսարանը Բուդապեշտում գտնվող Կենտրոնական եվրոպական համալսարանի Արևելյան միջերկրական ուսումնասիրությունների կենտրոնի (CEU Center for Eastern Mediterranean Studies) և եվրոպական մի շարք այլ համալսարանների կողմից կազմակերպված գիտաժողովին չի մասնակցելու, և այն տեղի չի ունենա Երևանի պետական համալսարանում: