Ո՞ւր են մեր դեսպանները, ինչո՞ւ են լռում. Վահան Հովհաննիսյան

Հունգարիայի վարչապետն արդեն հոգնեցրել է բոլոր եվրոպական երկրներին և իր պահվածքով լիովին համապատասխանում է Ալիևին. զարմանալի չէ, որ նրա կառավարումը բերեց ֆինանսական և սոցիալական ճգնաժամի, իր ելույթում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը ԱԺ-ի քիչ առաջ մեկնարկած արտահերթ նստաշրջանում:

«Բոլոր երկրները, որոնք բողոքում էին վարչապետից, մեր կողքին չկանգնեցին, օրինակ Սլովակինան, Ռումինիան: Ինչո՞ւ: Ինչո՞ւ չօգտագործեցին այս հնարավորությունը՝ վարչապետին տեղը դնելու համար: Մենք հետաքրքրութուն չենք առաջացնում, որ որպես սուբյեկտ արժե օգնել: Հարց եմ տալիս. ո՞ւր են մեր դեսպանները: Եվրոպայի շատ երկրներում մեր դեսպանները ո՞ւր են, ինչո՞ւ են լռում: Քեթրին Էշթոնը, Եվրախորհրդարանի նախագահը հանդես են եկել հայտարարությամբ, բայց ի՞նչ են ասում՝ ձեզ խելոք պահեք, ու ինչ էլ անի Ադրբեջանը, Հայաստանն ու Ադրբեջանը ստանում են նույնանման արձագանք: Հայաստանը հավասարեցվում է Ադրբեջանի հետ: Մենք պետք է ուրիշ մարդկանց հետ խոսենք, հայտնենք մեր դժգոհությունը և դրանով պետք է զբաղվեին մեր դիվանագետները, պետք է քննարկենք հարաբերությունները Մինսկի խմբի հետ՝ որպես պատասխանատու մարմին»,- նշեց Վահան Հովհաննիսյանը:

Նշենք, որ այժմ ընթանում է ԱԺ արտահերթ նստաշրջանը՝ 2004թ. փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ:

Մեկնաբանել