ԱԺ-ում շարունակվում են Սաֆարովի հետ կապված հայտարարության քննարկումները

Ազգային ժողովում շարունակվում են Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում նրան ներում շնորհելու հետ կապված հայտարարության քննարկումները: Խորհրդարանը հայտարարության տեքստ է պատրաստել, որում նշվել են Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման հիմնավորումները: Պատմագավորները ներկայացրել են իրենց հարցերն ու առաջարկները հայտարարության տեքստի լրամշակման վերաբերյալ:

Մասնավորապես, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ հայտարարությունում բաց է թողնված Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման երաշխավորը լինելու մասին կետը:

ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն առաջարկեց, որ միջազգային կառույցները վիզային պատժամիջոցներ կիրառեն Արդրբեջանի նկատմամբ:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատմագավոր Զարուհի Փոստանջյանը տարակուսանք հայտնեց, թե ինչու է հայտարարության մեջ տեղ գտել այն կետը, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: Նա նշեց, որ այդ փաստը մատնանշելով՝ կասկածի տակ է դրվում այն: «Եթե մենք չենք ճանաչում ԼՂՀ անկախությունը, երրորդ կետը պետք է հանել այդ հայտարարությունից»,- հավելեց Փոստանջյանը:

Նշենք, որ հերթագրված 29 պատգավորից մի քանիսը հրաժարվել են ելույթից: Քննարկումը շարունակվում է:

Մեկնաբանել