Ֆրանսիայի նախագահի կինը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում

Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը ընտանեկան լուսանկարների հրապարակման համար դատի է տվել ֆրանսիական VSD ամսագրին և որպես փոխհատուցում ստացել 2 հազ.։ Տրիերվեյլերը ամսագրի խմբագրությանը մեղադրել է հեղինակային իրավունքները խախտելու և անձնական կյանք ներխուժելու մեջ:

Ֆրանսիայի նախագահի կինը ամսագրից սկզբում պահանջել է €30 հազ., սակայն դատարանը հրատարակությանը պարտադրել է վճարել ընդամենը €2 հազ.։ Դատավճռում նշված է, որ լուսանկարները, որոնցում Ֆրանսիայի նախագահն ու առաջին տիկինը պատկերված են լողազգեստներով, «ցուցադրելու անհրաժեշտություն չի եղել»:

«Մենք ուրախ ենք, որ փոխհատուցման չափը շատ ավելի քիչ է, քան այն գումարը, որը պահանջում էր Վալերի Տրիերվեյլերը: Նախկինում մենք հրապարակել ենք Նիկոլա Սարկոզիի և Ժակ Շիրակի ընտանեկան լուսանկարները, ինչը սակայն հասարակական նման արձագանք չի ունեցել»,- ասել են դատարանում VSD ամսագրի շահերը ներկայացնող փաստաբանները:

Ամսագրի ներկայացուցիչները հայտարարել են, որ երբևէ խոչընդոտների չեն հանդիպել երկրի նախկին նախագահների ընտանիքների անդամներին լողազգեստով պատկերող լուսանկարներ հրապարակելիս: Այդուհանդերձ, Ֆրանսիայի առաջին տիկինը պնդում է, որ լուսանկարները գողացվել են, և դրանք ենթական չէին հրապարակման: