Վրաստանում շինանյութի վաճառքները կրճատվել են 20-30%-ով

Այս տարի Վրաստանում շինանյութերի վաճառքները կրճատվել են 20-30%-ով, ինչը պայմանավորված է շինարարությունների սառեցմամբ։ Թեև տարեսկազբին ոլորտի գործարարները ակնկալում էին, որ վաճառքները կավելանան, սպասումները չարդարացան,  և գործարարների մի մասը զգալի վնասների պատճառով հեռացել է ոլորտից, գրում  է «Բիզնես Գրուզիան»։

Շինանյութերի պահանջարկը կրճատվել է ամբողջ երկրում։ Չնայած հանգամանքին, որ շինարարությունն առավել ակտիվ ընթանում է Բաթումիում, այստեղ ևս գործարարները դժգոհում են պահանջարկի անկումից։

20-30%-ով կրճատվել են ցեմենտի վաճառքները, ինչը գործարարները պայմանավորում են շուկայում Թուրքիայից առավել էժան գներով ներկրվող  արտադրանքի առկայությամբ։

Անկում է ապրել  նաև անտառային շինանայութի պահանջարկը, սակայն գործարարները ակնակլում են, որ առաջիկայում իրադրությունը կբարելավվի։