Ադրբեջանի միջազգային բանկը «իսլամական պատուհան» է բացել

Ադրբեջանի միջազգային բանկը (ԱՄԲ) հայտարարել է «իսլամական պատուհանի» թողարկման մասին, որ ստեղծվել է երկրում իսլամական բանկինգի ներդրման ծրագրի շրջանակում, հաղորդում է Trend-ը։

ԱՄԲ վարչության որոշման համաձայն՝  բանկում ստեղծվել է իսլամական բանկինգի դեպարտամենտը։

ԱՄԲ-ում իսլամական բանկինգի ներդրումը կկատարվի աստիճանաբար։ Դեպարտամենտը ամբողջությամբ կկազմավորվի մինչ այս տարվա վերջ։ Առաջիկա երեք ամիսների ընթացքում կավարտվի նաև ֆինանսավորման հոսքերի և  ընթացիկ նախագծերի հանձնումը դեպարտամենտի վերահսկողությանը, ինչպես նաւ ներդրումային պորտֆելի ձևավորումը։     

Ծրագրվում է, որ 2013թ․ հունվարից կառույցը կսկսի կորպորոատիվ և անհատական հաճախորդների ֆինանսավորամն գործընթացը։