Թուրքիան բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին

Այսօր պաշտոնական Անկարան բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը՝ կապված Ֆրանսիայի պատմության դասագրքերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերի ներառման հետ:

Hurriyet-ը հաղորդում է, որ բողոքի նոտան հանձնել է Փարիզում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն: Բողոքի նոտայում ասվում է, որ պատմության դասագրքերում հայտնված նյութերը կողմնակալ են և չեն համապատասխանում իրականությանը: Բացի այդ՝ Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը ևս բողոքի նոտա է հղել ֆրանսիական կողմին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կրթության և գիտության նախարարությունը սեպտեմբերի 4-ին մեկնարկած նոր ուսումնական տարում միջնակարգ դպրոցների համար նախատեսված դասագրքերում ներառել էր «Հայոց ցեղասպանություն» վերնագրով բաժին, ինչն առաջացրել էր Թուրքիայի դժգոհությունը:

Մեկնաբանել