Վրաստանում ընտրություններին կմասնակցի բնակչության 77%-ը. հարցում

Վրաստանում խորհրդարանական ընտրություններին կմասնակցի բնակչության 77%-ը։ Այսպիսի տվյալներ է պարունակում ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը 2038 հոգու շրջանում անցկացրած հարցումը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։

Հարցման մասնակցիների  23%-ը պատասխանել է, որ չի մասնակցի ընտրություններին, եթե դրանք տեղի ունեն հարցման հաջորդ օրը։

Հարցմանը մասնակցածների 13%-ի կարծիքով՝ Վրաստանի խորհրդարանի առաջիկա ընտրությունները կանցնեն «շատ լավ», 47%-ի կարծիքով՝ «քիչ թե շատ լավ»։ 3%-ը կարծում է, որ ընտրությունները «ամբողջությամբ կկեղծվեն», մյուսները պատասխանի հարցում չեն կողմնորոշվել։