Առաջիկա մեկ ժամում ԱԺ-ն կքվեարկի

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի քանի րոպե առաջ պատգամավորներին կոչ արեց ապահովել իրենց խմբակցության պատգամավորների ներկայությունը, քանի որ հնարավոր է՝ մեկ ժամվա ընթացքում կազմակերպվի քվեարկություն՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու հարցի վերաբերյալ:

Սաֆարովի՝ Ադրբեջանին արտահանձնելու և ներում շնորհելու հարցի կապակցությամբ քննարկումը խորհրդարանում այս պահին շարունակվում է: